ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել:
«Գծային կայծակի հարվածը Երևանում։ Լուսանկարը՝ Արտակ Ալոյանի 02.06.2020»,- գրել է Սուրենյանը:
Հավելենք՝
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 2-ի ցերեկը, 3-ին, 5-6-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վ:
Հունիսի 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 2-3-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունիսի 2-3-ին, 6-ին` օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 4-5-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գծային կայծակի հարվածը Երևանում։ Լուսանկարը՝ Արտակ Ալոյանի 02.06.2020
Posted by Gagik Surenyan on Tuesday, June 2, 2020