Արտակարգ դեպք ․ փողոցում հայտնաբերվել է 55-60 տարեկան անձը չպարզված տղամարդու դի

Լոռու մարզում, այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 07:15-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցի սկզբնամասում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական տեղեկություններով՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ