Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության քանի նոր դեպք է գրանցվել

Հունիսի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, 8 ապաքինված:
Այսպիսով մարզում ընդհանուր ունենք 531 հաստատված դեպք, որոնցից 249-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով։ Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ ՀՀ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 9402 դեպք։ Վերջին 1 օրում հաստատված դեպքերի թիվը 210 է։

Առողջացել է ևս 16 պացիենտ, ընդհանուր՝ 3402։

Փաստացի բուժում է ստանում 5896 մարդ։ Ընդհանուր կատարվել է 58668 թեստավորում։

Մահվան դեպքերի թիվն ավելացել է 8-ով՝ հասնելով 139-ի։ Մինչ օրս գրանցվել է այլ պատճառներով մահվան 55 ելք՝ նախորդ օրվա համեմատ 5-ով ավելի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ