Հոգեկան առողջության կենտրոնում ևս 7 հոգու մոտ կորոնավիրուս է հաստատվել

Factor.am-ի տեղեկություններով Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում երեկ թեստավորվածներից յոթ հոգու մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Երեկ գրել էինք, որ կենտրոնի տնօրենի, գլխավոր բուժքրոջ, բաժիններից մեկի վարիչի, այլ աշխատակիցների և մեկ պացիենտի մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Հոգեկան առողջության կենտրոնում երեկ առավոտյան մասսայական թեստավորում էին իրականացրել: Առողջապահության նախարարությունից Factor.am-ին փոխանցել էին, որ ընդհանուր թեստավորել են ավելի քան 200 անձի, որից 54-ը պացիենտներ են, մնացածը՝ բուժանձնակազմից:

Թեստերի մի մասի արդյունքներն արդեն հայտնի են: Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, մեկնաբանելով Factor.am-ի տեղեկությունները՝ ևս յոթ անձի մոտ կորոնավիրուսի հաստատման մասին, փոխանցեց, որ հնարավոր է՝ այդ թիվը փոփոխվի, քանի որ թեստերի բոլոր պատասխանները դեռ չեն եկել: Վերջինս նշեց, որ ամբողջական արդյունքներն ունենալուց հետո նոր միայն տվյալները կհրապարակեն:

աղբյուրը՝  Factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ