Բռնության ենթարկված գյումրեցի 13-ամյա աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երեխաների պաշտպանության օրը լավ լուր են ստացել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։

13-ամյա Նազելին, որը բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, ապաքինվել է երկարատև բուժումից հետո և պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։

«Շնորհակալություն արհեստավարժ բուժանձնակազմին։ Վստահ եմ՝ մեր Նազելիին խաղաղ և հաջողություններով լեցուն կյանք է սպասում՝ հոգատար ու սիրող մարդկանցով շրջապատված»,- գրել է քաղաքապետ Մարությանն ու ի դեմս Նազելիի՝ բոլոր մանուկներին անհոգ ու ապահով մանկություն է մաղթել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ