«Խորը հիասթափվել էի, ու երևի մի օր ես էլ արտագաղթեի… hոգաչափ շնորհակալ եմ քեզ, Նիկոլ ջան…». Ավետ Գրիգորյան

Ֆեյսբուքյան օգտատեր Ավետ Գրիգորյան իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր լուսանկարով և կատարել է հետևյալ գրառումը.

Խորը հիասթափվել էի, ու հաշված կաթիլներ էր մնում բաժակս լցվեր, ու երևի մի օր ես էլ արտագաղթեի:

Ու հանկարծ մի սովորական առավոտ էս պարզ իջևանցի լրագրողը խելառի պես մեն-մենակով հայտնվեց Լեննականիս հրապարակում, ու սկսեց ճակատը տնկած քայլել…

Ու չգիտես ոնց բոլորիս մեկ մարդու պես արթնացրեց, ոտքի հանեց հերիք չէր, մի հատ էլ իմացանք, որ ոչ ավել, ոչ պակաս ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՐՆ ԵՆՔ: Խոստովանեմ` աներևակայելի կայֆ զգացողություն է, երբ դու քեզ զգում ես քո երկրի տերը: Կուզես` երկիրդ կդարձնես բարգավաճ, կուզես` կդարձնես ապահով, կուզես` կդարձնես լուսավոր, մի խոսքով, ինչ ուզես` կանես:

Ու ամենակարևորը, որ էլ թույլ չես տա տարբեր միշիկներ, ռոբիկներ, դոդիկներ, սերժիկներ ու ուրիշ բաշիբոզուկներ առաջվա պես քեզ հարիֆի տեղ դնեն ու բառի բուն իմաստով կողոպտեն:

Հոգաչափ շնորհակալ եմ քեզ, Նիկոլ ջան, իմ ու միլիոնավոր ուրիշ հայերի սրտերն ու մտքերը Հայաստանի վաղվա օրվա հանդեպ հույսի լույսով բոցավառելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ