Հունիսի 2-ին հայկական արտադրության առաջին թեստերը կհանձնվեն բժիշկներին

Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի տեղական արտադրությունը։ Այս մասին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Մենք նաև նախաձեռնել ենք թեստավորման արտադրություն ՀՀ-ում: Եվ ներկրված 100 հազար ռեագենտներով արդեն իսկ թեստերի արտադրությունը մեկնարկել է: Վաղն առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, հանձնվելու է ՀՎԿԱԿ-ին»,- ասաց պարետը:

Նրա խոսքերով՝ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը օրական կարող է 3000-5000 թեստ արտադրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ