«Մեր ընտանիքի ամբողջ կազմը մեկսուցված է վարչապետի կեցավայրում…». վարչապետի հերթական ճեպազրույցը պարետատան նիստից հետո

Հանրապետությունում դեռ շատ են հակահամաճարակային կանոնները չպահպանող քաղաքացիները, հայտարարել է վարչապետն այսօր տեղի ունեցած պարետատան հերթական քննարկումից հետո: Հերթական ճեպազրույցը, սակայն, տեղի է ունեցել կառավարական առանձնատան բակում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ ճեպազրույցում վարչապետը նաև անդրադարձել է իր առողջական վիճակին:

Հիշեցնենք, որ ՀՀ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 9402 դեպք։ Վերջին 1 օրում հաստատված դեպքերի թիվը 210 է։

Առողջացել է ևս 16 պացիենտ, ընդհանուր՝ 3402։

Փաստացի բուժում է ստանում 5896 մարդ։ Ընդհանուր կատարվել է 58668 թեստավորում։

Մահվան դեպքերի թիվն ավելացել է 8-ով՝ հասնելով 139-ի։ Մինչ օրս գրանցվել է այլ պատճառներով մահվան 55 ելք՝ նախորդ օրվա համեմատ 5-ով ավելի։

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, June 1, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ