Մինչև 10 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանների տարեկան գույքահարկը կկազմի միջինում 3000 դրամ

Իմքայլական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քանի որ գույքահարկի առաջարկվող փոփոխությունների հետ կապված լեգենդներ են շրջանառվում, թե բնակարանատերերը աստղաբաշխական, մի քանի հարյուր հազար դրամ գույքահարկ են վճարելու, 2 տվյալ նշեմ։

Մինչև 10 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանների ՏԱՐԵԿԱՆ գույքահարկը կկազմի

միջինում 3000 դրամ (ամսական 250 դրամ),

առավելագույնը՝ 5000 դրամ (ամսական 417 դրամ)։

10-25 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանների ՏԱՐԵԿԱՆ գույքահարկը կկազմի

միջինում 10200 դրամ (ամսական 850 դրամ),

առավելագույնը՝ 20 000 դրամ (ամսական 1667 դրամ)»։

Քանի որ գույքահարկի առաջարկվող փոփոխությունների հետ կապված լեգենդներ են շրջանառվում` թե բնակարանատերերը աստղաբաշխական,…

Posted by Babken Tunyan / Բաբկեն Թունյան on Monday, June 1, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ