«Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով երեխա է ծնվել

«Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով երեխա է ծնվել: Այս մասին հայտնում են ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:

««Էրեբունի» ԲԿ-ում մայիսին 445 երեխա է ծնվել: 5 կգ 600 գ քաշով Դավիթը նրանցից մեկն է։ Չնայած երեխայի մեծ չափերին’ հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է։

Իսկ ընդհանուր առմամբ, մայիսին հանրապետության ամենաշատ ծնունդներն ինչպես միշտ «Էրեբունի» ԲԿ-ում են գրանցվել:

Ծննդատունը ծնունդների թվով շարունակում է մնալ հանրապետության առաջատարը։ Գարնան վերջին ամսին ծնվել է 215 աղջիկ, 230 տղա։ Նրանց մեջ 10 երկվորյակ կա»։

#ամենաշատ_ծնունդներ«Էրեբունի» ԲԿ-ում մայիսին 445 երեխա է ծնվել: 5 կգ 600 գ քաշով Դավիթը նրանցից մեկն է։ Չնայած երեխայի…

Posted by Erebouni MC / Էրեբունի ԲԿ on Monday, June 1, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ