«Կարող եմ ասել՝ թեստերի քիչ քանակ է արվել կիրակի օրը…». Արսեն Թորոսյան

Ունեցել ենք 210 նոր արձանագրված դեպք կիրակի օրվա ընթացքում: Այսպիսով, ընդհանուր դեպքերի թիվը հասնում է 9492: Մենք բազմիցս շեշտել էինք, որ եթե պահպանվեին համաճարակաբանական այս տեմպերը, մայիսի վերջին կունենանք մոտ 10 հազար վարակակիր, և փաստացի այդ կանխատեսումները արդարացան: Դժբախտաբար, եղել են նաև մահվան ելքով դեպքեր՝ 8, և ընդհանուր մահվան թիվը ստացվել է 139: Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ճեպազրույցի ժամանակ:

«Կարող եմ ասել՝ թեստերի քիչ քանակ է արվել կիրակի օրը, որովհետև լաբորատորիաները ոչ բոլորն էին աշխատում ամբողջական ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև դրանք պետք է կանգնեն պրոֆիլակտիկ հանգստի, որպեսզի թեստերի որակյալ արդյունք ունենանք»,- տեղեկացրեց նախարարը:

Հիշեցնենք, որ ՀՀ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 9402 դեպք։ Վերջին 1 օրում հաստատված դեպքերի թիվը 210 է։

Առողջացել է ևս 16 պացիենտ, ընդհանուր՝ 3402։

Փաստացի բուժում է ստանում 5896 մարդ։ Ընդհանուր կատարվել է 58668 թեստավորում։

Մահվան դեպքերի թիվն ավելացել է 8-ով՝ հասնելով 139-ի։ Մինչ օրս գրանցվել է այլ պատճառներով մահվան 55 ելք՝ նախորդ օրվա համեմատ 5-ով ավելի։

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, June 1, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ