«Այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը…». վարչապետ Փաշինյան

Հանրապետությունում դեռ շատ են հակահամաճարակային կանոնները չպահպանող մեր քաղաքացիները: Ոստիկանությունը 1232տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ փակ է այս պահի դրությամբ: Ասեմ, որ ռեյդերը շարունակվում են այս պահի դրությամբ: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: Իհարկե, քննարկումների արդյունքում որոշում կկայացվի»,- տեղեկացրեց վարչապետը:

Հիշեցնենք, որ ՀՀ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 9402 դեպք։ Վերջին 1 օրում հաստատված դեպքերի թիվը 210 է։

Առողջացել է ևս 16 պացիենտ, ընդհանուր՝ 3402։

Փաստացի բուժում է ստանում 5896 մարդ։ Ընդհանուր կատարվել է 58668 թեստավորում։

Մահվան դեպքերի թիվն ավելացել է 8-ով՝ հասնելով 139-ի։ Մինչ օրս գրանցվել է այլ պատճառներով մահվան 55 ելք՝ նախորդ օրվա համեմատ 5-ով ավելի։

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, June 1, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ