«Կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հնչեցրել է հեղինակի առաջարկը՝ քվեարկել դեմ, քանի որ կորոնավիրուսի հետ կապված ժամկետներ երկարաձգելու հարց կա:
Նախագիծը չի ընդունվել։ Հեղինակի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի առաջարկով վերադարձել է առաջարկությունների փուլ: Սա վերաբերում էր քաղաքացիների կենսաթոշակյները բացառապես բանկոմատների միջոցով վճարելուն:
Ձայների մեծամասնությամբ ընդունվել են հետևյալ նախագծերը.
«Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն ընդունվել է միաձայն,
Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է 114 կողմ, 0 դեմ ձայներով,
Կառավարության ներկայացրած «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցն ընդունվել է 114 կողմ, 0 դեմ ձայներով,
Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Կառավարության ներկայացրած հարցն ընդունվել է 112 կողմ, 2 դեմ ձայներով,
Բաբկեն Թունյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ՝ 112 կողմ ձայներով,
Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է միաձայն,
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության ներկայացրած հարցը ևս միաձայն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: