«Նողկալի են կորոնավիրուսով վարակված վարչապետի հասցեին արված անմարդկային գրառումները…». Տաոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կորոնավիրուսով վարակված վարչապետ Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների հասցեին սոցցանցերում արված գրառումներին և կատարել է հետևյալ գրառումը.

Իրականում վիրուսից ոչ ոք 100%-ով ապահովագրված չէ, և ցավոք սրտի մեզանից յուրաքանչյուրը մի օր կարող է վարակվել:

Սակայն պարզապես նողկալի են սոցցանցերում կորոնավիրուսով վարակված վարչապետի ու նրա ընտանիքի հասցեին արված անմարդկային գրառումները:

Արեք ցանկացած գրառում, արտահայտեք ձեր մտքերն ու մտահոգությունները, դրանով իսկ ցուցադրելով ձեր մարդկային «վեհ» արժեքները, եթե այդպիսիք դեռ կան ձեր մեջ…

Բայց ամենից առաջ ՄԱՐԴ եղեք…

Հոգ չէ, էս համավարակն էլ կանցնի, վարչապետն ու նրա ընտանիքի անդամներն էլ կբուժվեն, բայց ոմանք այդպես էլ մարդ չեն դառնա…

Առողջություն բոլորին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր դառնում է 45 տարեկան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի մասին։

«Այս ժամին աշխատանքի չեմ մի պարզ պատճառով։ Երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է։

Որևէ ախտանշան չեմ ունեցել, պարզապես, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել, և թեստը դրական դուրս եկավ, ընդ որում, դրանից հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով, փաստորեն դրական արդյունք ունենք, այսինքն՝ վարակված ենք կորոնավիրուսով»։

Վարչապետի խոսքով՝ ինքը վարակվել է աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում։ Փաշինյանն արձանագրել է ջրի բաժակներն առանց ձեռնոցի տեղադրելու փաստը։ Նշեց, որ ջուրը մատուցողի մոտ նույնպես կորոնավիրուս է հաստատվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ