Քիչ առաջ պաշտոնապես հայտարարվեց, որ վարչապետը եւ իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով. Դա նշանակում է, որ վարչապետը ընդամենը օրեր առաջ միգուցե շաբաթ առաջ վարակակիր է եղել:
Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Շատերը շփվել են իր հետ: Օրինակ, անցած օրը թուղթ տվեց, ստիպված վերցրեցի: Մարուքյանը սուրճ էր խմում: Ձեզնից շատերը, հարգարժան իմքայլականներ, վստահ եմ, կոնտակտի մեջ եք եղել: Այսինքն մեզնից շատերը կոնտակտավոր անձեր են: Հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ է լինելու»,-ասաց նա: