Ինչպես է կորոնավիրուսով վարակվել վարչապետ Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր դառնում է 45 տարեկան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի մասին։

«Այս ժամին աշխատանքի չեմ մի պարզ պատճառով։ Երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է։

Որևէ ախտանշան չեմ ունեցել, պարզապես, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել, և թեստը դրական դուրս եկավ, ընդ որում, դրանից հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով, փաստորեն դրական արդյունք ունենք, այսինքն՝ վարակված ենք կորոնավիրուսով»։

Վարչապետի խոսքով՝ ինքը վարակվել է աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում։ Փաշինյանն արձանագրել է ջրի բաժակներն առանց ձեռնոցի տեղադրելու փաստը։ Նշեց, որ ջուրը մատուցողի մոտ նույնպես կորոնավիրուս է հաստատվել։

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Մեր թեստը, ցավոք, դրական է։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, May 31, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ