Կես ժամում երկրորդ ընդմիջումն ԱԺ-ում. ինչ է իրականում կատարվում ներսում

20 րոպե ընդմիջումից հետո ԱԺ-ն վերադարձավ քվեարկություններին: Քվեարկության դրվեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, այն ընդունվեց 111 կողմ ձայներով։ Որոշվեց այն քննարկել 24-ժամյա ռեժիմով:

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը պետք է ընդունվեր պատգամավորների ձայների 3/5-րդով:

Վարման կարգի վերաբեյալ ելույթով հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը․

«Մենք գտնում ենք, որ նախագիծը հակասահմանադրական է, և չենք մասնակցելու քվեարկությանը, որ մեր ձայներով չապահովենք անցնելը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերներին կոչ կանենք չմասնակցել»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ