«Առողջություն և անհետևանք ապաքինում վարչապետին և նրա ընտանիքին»․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Առողջություն և անհետևանք ապաքինում վարչապետին և նրա ընտանիքին»:

Հիշեցնենք, որ վարչապետը ուղիղ եթերի ժամանակ ասաց․

«Մեր թեստը, ցավոք, դրական է»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ:

Նրա խոսքով՝ ունեցել է առաջնագիծ մեկնելու պլաններ, այդ պատճառով ինքը թեստավորվել է: «Թեստը դրական դուրս եկավ: Դրանից հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով, փաստորեն, ամբողջ ընտանիքով դրական արդյունք ունենք, վարակված ենք կորոնավիրուսով»:

Վարչապետը նշեց, որ չունի որևէ ախտանշան: Որևէ ախտանշան չունեն նաև վարչապետի ընտանիքի անդամները: Փաշինյանն ասաց՝ կորոնավիրուսով վարակվել է աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում:

Փաշինյանը տեղեկացրեց, որ հիմա ինքնամեկուսացել է և աշխատում է վարչապետի կեցավայրից, որտեղ կան աշխատանքի և կապի բոլոր հարմարությունները:

Posted by Edmon Marukyan on Saturday, November 3, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ