«Մեր թեստը, ցավոք, դրական է»․ Նիկոլ Փաշինյան

«Մեր թեստը, ցավոք, դրական է»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ:

Նրա խոսքով՝ ունեցել է առաջնագիծ մեկնելու պլաններ, այդ պատճառով ինքը թեստավորվել է: «Թեստը դրական դուրս եկավ: Դրանից հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով, փաստորեն, ամբողջ ընտանիքով դրական արդյունք ունենք, վարակված ենք կորոնավիրուսով»:

Վարչապետը նշեց, որ չունի որևէ ախտանշան: Որևէ ախտանշան չունեն նաև վարչապետի ընտանիքի անդամները: Փաշինյանն ասաց՝ կորոնավիրուսով վարակվել է աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում:

Փաշինյանը տեղեկացրեց, որ հիմա ինքնամեկուսացել է և աշխատում է վարչապետի կեցավայրից, որտեղ կան աշխատանքի և կապի բոլոր հարմարությունները:

Մեր թեստը, ցավոք, դրական է։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, May 31, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ