«Բա հիմա կմզզաք, բա ինչ կանեք…»․ Հրաչյա Հակոբյան

ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․

«Փչացած ռագու էիք տալիս բանակին ու միլիոն աշխատում, բանակի 15 միլիարդը պտտում էիք ձեր համար, բա հիմա կմզզաք, բա ինչ կանեք»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքում սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Արցախն Ադրբեջանի մաս չի կարող լինել:

Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ մեղադրանքների, ասել էր, որ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ:

ԱԱԾ-ից Factor.am-ին դեռ ապրիլի սկզբին էին տեղեկացրել, որ քրեական գործը իրենց վարույթում է, սակայն այլ մանրամասներ չէին փոխանցել:

Ի դեպ, նշենք, որ ԱԱԾ-ն Հրաչյա Հակոբյանի նշած կալանավորված անձի մասին պաշտոնապես չի հայտնել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ