« Հայտնի խոհանոցային փեսան մեղադրում է վարչապետին 80-ականներին արտադրված զենքեր գնելու համար, սակայն պարզվում է, որ այդ զենքերը գնել է մերժված աներ-հայրիկը»․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Միքայել Մինասյանի խոհանոցային ֆեյսբուքյան ուղիղ եթերին, որտեղ ինչպես հեղինակն է նշում «մանկամիտ կուխարկեն»  հնչեցնում է մի շարք մեղադրանքներ, որը վերլուծում է Չախոյանը։ Նա մասնավորապես գրում է․

Հայտնի մանկամիտ կուխարկեն նույնիսկ 40 ժամ չձգեց, չնայած, որ ի սկզբանե պարզ էր, որ հերթական սուտն են փորձելու հրամցնել հանրությանը:

Վերջինիս տեսաուղերձում հիշատակած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրների գնման֊բանակցության գործարքը եղել է մինչ հեղափոխությունը, հենց նույն հայտնի փեսայի մերժված աներոջ իշխանության ժամանակ:

ՀՀ ԶՈւ համար այս զինատեսակը նոր չէ, սա նոր խմբաքանակ էր:

ՕՍԱ֊Ակ տեսակի զենիթահրթիռային համալիրները ձեռք է բերվել Հորդանանից, սակայն արդեն իսկ գնված զենքի տեղափոխման հետ կապված մեր հայտնի «զենքի մատակարարի» կողմից ստեղծած արհեստական խնդիրների պատճառով գնված ՕՍԱ֊Ակ-ները Հայաստան են հասել ավելի ուշ:

Ստացվում է, որ հայտնի խոհանոցային փեսան մեղադրում է վարչապետին 80-ականներին արտադրված զենքեր գնելու համար, սակայն պարզվում է, որ այդ զենքերը գնել են հենց նույն փեսայի մերժված աներ-հայրիկի իշխանության տարիներին։

Չնայած որ, ինչպես նշում են մասնագետները, ՕՍԱ֊Ակ զենիթահրթիռային համալիրները գրագետ օգտագործման արդյունքում բավականին արդյունավետ են և շատ ժամանակ դրանց միջոցով կանխվել են բազմաթիվ օդային վտանգներ…

27.12.2019-ին վարչապետ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս:

Պատասխանատուները վարչապետին են ներկայացրել ՀՀ զինված ուժերը համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները։ Քննարկվել են նաեւ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու հնարավորությունները։

Լուսանկարն արվել է ՕՍԱ֊Ակ զենիթահրթիռային համալիրով մարտական կրակով ԶՈւ 2019 թվականի զորավարժության ընթացքում։

Հայտնի մանկամիտ կուխարկեն նույնիսկ 40 ժամ չձգեց, չնայած, որ ի սկզբանե պարզ էր, որ հերթական սուտն են փորձելու հրամցնել…

Posted by Taron Chakhoyan on Saturday, May 30, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ