Ընդամենը 410 գրամ կշռով ծնված աշխարհի ամենաթերհաս երեխան նշել է իր 4-ամյակը. միայն տեսեք, թե ինչպիսին է նա այսօր

Շատ հիվանդանոցներ խորհուրդ չեն տալիս 22 շաբաթականից շուտ ծնված երեխաներին վերակենդանացնել՝ նրանց ապրելու փոքր հավանականության պատճառով:

Բայց Լայլան այն եզակիներից է, որ մեզ հետ է։410 գրամ կշռով ծնված աշխարհի ամենաթերհաս գեղեցկուհին նշեց  իր 4-ամյակը: Լայլա Սթեսրուդը ծնվել է 2014 թվականին, 21 շաբաթականում:

 

Մինչդեռ 22 շաբաթականում ծնված երեխաների ապրելու հավանականությունը կազմում է 23 տոկոս, ընդ որում նրանց 2/3-ը հետագայում նյարդային համակարգի զարգացման արատներ չեն ունենում:

Սակայն փոքրիկի մայրը՝ Քորթնին որոշել է պայքարել դստեր կյանքի համար։

Լայլան դարձել է աշխարհի ամենաթերհաս երեխան, որին հաջողվել է ապրել:

Նա գազավորված հյութով շշի քաշ ուներ՝ 410 գրամ՝ իսկ հասակը չէր գերազանցում 25,4 սմ-ն: Ծնվելուց անմիջապես հետո փոքրիկ Լայլային ինտենսիվ թերապիայի բաժանմունք են տարել:

Փոքրիկը 56 օր միացված էր թոքերի արհեստական օդափոխության սարքին. այն հաջողվել է հանել միայն երրորդ փորձից հետո:Երեխային միայն 126 օր անց են դուրս գրել հիվանդանոցից, երբ նրա քաշը 2,2 կգ էր դարձել:

Այժմ Լայլայի մոտ միայն խոսքի ուշացում է նկատվում: Այլ ցուցանիշներով նա լիովին առողջ երեխա է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ