Մարտի 29-ին Նիկոլ Փաշինյանը եւ նրա ընտանիքի անդամները` կինը, երեխաները, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
Նիկոլ Փաշինյանի դրամական միջոցները 2017 թվականի սկզբում կազմել են 429 հազար 880 դրամ, իսկ տարեվերջում՝ 790 հազար դրամ: Տարեսկզբի դրամական միջոցների մեջ նշված է նաեւ 1800 դրամ ունեցած եւ նույնչափ պահպանված դրամական միջոցի մասին:
Փաշինյանը 2017 թվականին ունեցել է 7 մլն 941 հազար 520 դրամի եկամուտ, որից 6 մլն 941 հազար 520 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 1 մլն դրամը նվիրատվության կամ օգնության կարգով է ստացել:
Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի հանձնած փոխառությունները հարկային տարվա սկզբում կազմել են 1 մլն 300 հազար դրամ, որից հարկային տարում վերադարձվել է 1 մլն դրամ, արդյունքում հարկային տարվա վերջում փոխառության գումարը կազմել է 300 հազար դրամ: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ Հակոբյանի դրամական միջոցները կազմել են 1000 դոլար:
Աննա Հակոբյանի տարեկան եկամուտները կազմել են 11 մլն 745 հազար 745 դրամ, որից 5 մլն 583 հազար 745 դրամը գոյացել է աշխատավարձից, 6 մլն 162 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճար է:
Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի եկամուտները հարկային տարում կազմել են 2347 եվրո, որը գոյացել է նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքից: