Քիմ Քարդաշյանը ամուսնու և երեխաների հետ ամանորյա նոր ֆոտոշարք է ներկայացրել

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է ընտանեկան սուրբծննդյան լուսանկարները, գրում է Daily Mail-ը:

Տոնակատարության ժամանակ 38-ամյա հեռուստաաստղը խոր լանջաբացվածքով ճերմակ զգեստով է եղել, մինչդեռ ամուսինը և երեք երեխաներն ամբողջությամբ սևազգեստ են եղել: Ուեսթ ընտանիքի ավագ դուստրը՝ Նորթը, կարմիր շրթներկով է եղել:

Հայտնի է, որ սուրբծննդյան տոնակատարությունը, որն անցկացվել է հեռուստաաստղի տանը, կազմակերպել է Քիմի մայրը՝ Քրիս Ջեները: Հեռուստաաստղն ընկերուհու՝ Փերիս Հիլթոնի հետ անգամ բլրակից սահնակով սահելու է գնացել:

Ավելի վաղ Քիմը հրապարակել էր ԱՄՆ-ի Կալաբասաս քաղաքում գտնվող 20 մլն դոլար արժողությամբ իր առանձնատան սուրբծննդյան «դիզայնը».  առանձնատունն ամբողջությամբ ձյունապատ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ