Կլարնետահար Անուշ Պողոսյանն արժանացել է ԱՄՆ նախագահի հեղինակավոր մրցանակին

Ամերիկաբնակ կլարնետահար Անուշ Պողոսյանն ԱՄՆ նախագահի «U.S. Presidential Scholars» մրցանակի է արժանացել YoungArts մրցույթում՝ ընդգրկվելով արվեստի տարբեր ոլորտները ներկայացնող լավագույն քսան մասնակիցների ցանկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի «U.S. Presidential Scholars in the Arts» ծրագրում 17-ամյա Անուշին մրցանակ է տրվել՝ հաշվի առնելով նրա ակադեմիական գիտելիքները, առաջադիմությոնը, արտիստիզմը, նվագելու հմտությունները և բազմաթիվ այլ որակներ:

1964 թվականից սկսած մրցանակը հանձնվում է տարբեր ոլորտներում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ