Չինացի գիտնականները հերքել են Ուհանի շուկայի՝ կորոնավիրուսի ծագման աղբյուր լինելու վարկածը

Չինաստանի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հայտարարել է, որ Ուհան քաղաքի ծովամթերքի շուկան չէ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման սկզբնաղբյուրը:

Ուհանի քաղաքի շուկայի կենդանիների գենետիկ հետազոտությունների օրինակները ցույց են տալիս, որ նրանց օրգանիզմում SARC-CoV-2 չի հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ նրանք չէին կարող գնորդների վարակման աղբյուր լինել։
Կենտրոնի տնօրեն Գաո Ֆուի խոսքով՝ շուկան դարձել է ոչ թե կորոնավիրուսի տարածման պատճառ, այլ «դրա զոհերից մեկը»։

Միևնույն ժամանակ չինացի գիտնականների հետազոտություններում հաստատվել է այն վարկածը, որ վիրուսն առաջացել է չղջիկներից, սակայն այն մարդուն «միջանկյալ կենդանու» միջոցով է փոխանցվել։

Նշվում է, որ զրոյական հիվանդի վարակման իրական վայրը դեռևս հայտնի չէ։

Նշենք, որ դեռևս փետրվարին Չինաստանի Գիտությունների ակադեմիայի ներկայացրած զեկույցի համաձայն՝ կորոնավիրուսը ինչ-որ «զրոյական հիվանդից» է տարածվել շուկայում, որի վատ սանիտարական պայմանները նպաստել են վիրուսի զանգվածային տարածմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ