Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը

ArmLur.am-ի տեղեկություններով՝ մահացել է ԱԺ Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը՝ Արսեն Կոնջորյանը։ Վերջինս ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն։

Հավելենք, որ մահվան դեպքերի վերաբերյալ երեկ հայտնում էին, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի՝ մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 45 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ