Մինեապոլիսում տեղի ունեցած սպանության կադրերը ցնցել են Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցնցվել է՝ տեսնելով Մինեապոլիսում տեղի ունեցած սպանության կադրերը։ Դրանցում պատկերված է այն պահը, երբ ոստիկանները դաժանաբար գետնին են պառկեցնում աֆրոամերիյան ծագումով երիտասարդին։ Վերջինս, չկարողանալով շնչել, հետագայում մահանում է սրտի կաթվածից։

«Դա շատ ու շատ վատ է, շոկային տեսարան է … ես դատախազությանն ու հետաքննությունների դաշնային բյուրոյին հանձնարարել եմ կոշտ միջոցներ ձեռնարկել ու սերտ զբաղվել այդ գործով։ Այն, ինչ կատարվել է այնտեղ ու կատարվում է, լավ չէ։ Դա ինձ դուր չի գալիս», – հայտարարել է Թրամփը, որի խոսքերը մեջբերում է НТВ-ն։

Միջադեպը եղել է այն բանից հետո, երբ երիտասարդը փորձել է կեղծ թղթադրամով վճարել խանութի գնումը։ Խանութպանի կանչով վրա հասած ոստիկանները առանձնակի դաժանություն են ցուցաբերել ձերբակալության ժամանակ և ուշադրություն չեն դարձրել, որ ձերբակալվածը շնչահեղձ է լինում։

Երիտասարդի մահվանից հետո տեղացիները դա որակել են որպես ռասայական հողի վրա սպանություն, բողոքի ցույցեր են սկսվել, որոնց մասնակիցները հրդեհել են տեղական ոստիկանության շենքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ