Պատմությունը կրկնվելու սովորություն ունի․ Արսեն Թորոսյան

Պատմությունը կրկնվելու սովորություն ունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«102 տարի առաջ, երբ ամբողջ աշխարհում մոլեգնում էր իսպանական գրիպի պանդեմիան, որը 2 տարում սպանեց մոտ 50մլն մարդ, կրկին կային անհատներ և խմբեր, ովքեր դիվերսիա էին անում հանրային առողջության հանդեպ՝ կոչեր անելով չկրել դիմակներ։

Այդպիսի խմբակներից մեկը Հակադիմակային լիգան էր, որ գործում էր ԱՄՆ-ում։

Փաստորեն դավադրապաշտամոլությունը 100 տարում շատ քիչ է փոխվել և շատ լավ օգտագործվում է տարբեր ձախողված անձանց կողմից…»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ