«ՄԻԵԴ-ն էլ քաշեց». Ալեն Սիմոնյանն այսօր՝ ՄԻԵԴԻ-ի հրապարակած որոշման մասին

Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՄԻԵԴ-ն էլ քաշեց

Դատարանը որևէ ուղիղ առնչություն չի գտել իրեն ուղարկված 2 հարցերի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող քրեական հետապնդման գործընթացի միջև։
Մյուս 2 հարցի վերաբերյալ էլ դատարանը Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ

Հավելենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է իր խորհրդատվական կարծիքը Սահմանադրական դատարանի դիմումի վերաբերյալ, որն առնչվում է Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործին: 2019-ին ՍԴ ուղարկված գործի վերաբերյալ դատարանը խորհրդատվական կարծիքի համար դիմել էր ՄԻԵԴ: Եվ ահա, ՄԻԵԴ-ը հրապարակել է իր կարծիքը:

Դրա մանրամասներն առաջիկայում անշուշտ կլինեն հանգամանալից իրավական քննարկումների առարկա, բայց ընդհանուր առմամբ, դատելով կարծիքից, հնարավոր է եզրակացնել, որ ՄԻԵԴ-ը ըստ էության չի ասել ոչինչ կամ, ավելի շուտ, ասել է մի բան, որ կարող է մեկնաբանվել տարբեր կերպ, և կողմերը կարող են այն քաշել իրենց վրա ըստ հայեցողության:

ՄԻԵԴ-ն էլ քաշեց Դատարանը որևէ ուղիղ առնչություն չի գտել իրեն ուղարկված 2 հարցերի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի…

Posted by Alen Simonyan on Friday, May 29, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ