Այսօր առողջապահության նախարարը զեկուցեց, որ ունենք մի դեպք, երբ կորոնավիրուսից մահացած 80-ն անց անձի հոգեհանգստի արարողությունից կանոնները չպահպանելու արդյունքում նրա երկու դուստրերը վարակվել են եւ նրանք նույնպես մահացել են կորոնավիրուսից:
Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն մենք մեկ ընտանիքում ունենք երեք մահ կորոնավիրուսից»,-ասաց նա։
Փաշինյանը նկատեց, որ երբ մարդը գիտի, որ ինքը վարակակիր է, ինքն ավելի զգույշ է, բայց շատ հաճախ մարդիկ այդ մասին չեն էլ իմանում, որ գոնե դիմեն հիվանդանոց ու ստուգվեն: