«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, որն ապրիլի 2-ին ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով հիվանդերի սպասարկման ուղղությամբ, ունի մոտ 500 մահճակալ, որից 80-ը վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը:
«Այսօր ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում զբաղված են մահճակալների 95 տոկոսը, իսկ մնացած մասում 80 տոկոսը:
Մինչ այսօր ԲԿ-ն ընդունել է կորոնավիրուսով վարակված մոտ 1470 պացիենտի, որոնցից 450-ը եղել են ծանր եւ ծայրահեղ ծանր: Ընդ որում ծանր պացիենտները վերակենդանացման բաժանմունքի կարիք ունեն, որն ամենասուղն է այս օրերի համար:
Վերջին օրերին ավելացել են ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերը: Մեր խնդիրն է, որ առողջապահական համակարգը չունենա կոլապս, որ առողջապահական համակարգի բուժաշխատողները կարողանան ամբողջ ծավալով մատուցել բուժծառայություն»,-ասաց ԲԿ տնորենը եւ կոչ արեց պահպանել սահմանված կանոնները: