Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կատակել է այս տարվա ընթացքում իրենց հանդիպումների քանակի թեմայով։
«Արդեն հաշիվը կորցրել եմ` որ հանդիպումն է, բայց ինձ հուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնություն ամենաշատ այցելող առաջնորդներից եմ։
Վստահ եմ, որ սա ընդգծում է մեր առանձնահատուկ ռազմավարական հարաբերությունները, համոզված եմ, որ հարաբերությունների այս դինամիկան կշարունակվի»,- ասել է Փաշինյանը։
Նա բարձր է գնահատեց երկկողմ հարաբերությունների զարգացման դրական շարժընթացը, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում։
Բացի այդ, հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Հայաստանը կպահպանեն միջխորհրդարանական կապերը։