Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում

Վարչական դատարանը բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը։

Ըստ այդմ՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։

Ինչպես նշում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը նշանակվել է հունիսի 23-ին՝ ժամը 14։00-ին: Տեղեկությունը հրապարակել է դատական տեղեկատվական համակարգը։

Գործը քննելու է դատավոր Տիգրան Գրիգորյանը։

Դատարանը Քոչարյանի հայցադիմումը ստացել է ապրիլի 3-ին։ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին:

Հիշեցնենք, որ հայցի պատճառը քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են այն մասին, որ 2,4 մլրդ դոլարով պետք է ավելանա պաշտպանության բյուջեն, որից 1,2 մլրդը պետք է վերադարձվի թալանված գումարը։ Փաշինյանն այդ հայտարարության ժամանակ հնչեցրել է Ռոբերտ Քոչարյանի անունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ