«Վարչապետի և նախարարի միջև ընդհանրապես չի կարող հակասություն լինել». Նիկոլ Փաշինյան

Վարչապետի և նախարարի միջև ընդհանրապես չի կարող հակասություն լինել՝ այսօր Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ի պատասխան լրագրողի հարցին՝ Փաշինյանը շեշտեց, որ վարչապետը լսում է բոլորին, կայացնում է որոշում, որը պարտադիր է իրեն ենթակա բոլոր պաշտոնյաների կատարման համար:

«Ընդհանուր առմամբ՝ մեզ մոտ քննարկումները շատ բուռն են, շատ բազմազան են: Բոլորը իրենց տեսակետները արտահայտելու հնարավորություն ունենում են, և այդ բանավեճում է, որ մենք փորձում ենք գտնել ամենաօպտիմալ լուծումները և գալ ամենաօպտիմալ լուծումների»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Առողջապահության գերատեսչության ղեկավարն առավելապես հարցերին նայում է իր տեսանկյունից՝ նշեց վարչապետը, իսկ Կառավարությունը փորձում է հավասարակշռել տնտեսական, սոցիալական և առողջապահական խնդիրները:

«Դա ոչ թե հակասություն է, այլ այդտեղ առաջնահերթությունների ճիշտ բալանսը գտնելու և որ հարցին առաջնահերթություն տալու խնդիր կա: Ընդհանուր առմամբ ասում եմ, որ մեր ռազմավարությունը եղել է և մնում է այն, որ մենք տնտեսական, առողջապահական և սոցիալական բաղադրիչները հնարավորինս հակակշռենք: Այս մոտեցումը չի կարող լինեն առողջապահության նախարարության սրտով, քանի որ նրանք կուզենային, որ 100 տոկոսով միայն առողջապահական խնդիր դրվեր, բայց այստեղ մենք հավասարակշռության ճիշտ կետը գտնելու անհրաժեշտության առաջ ենք կանգնած»,- նշեց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ