«Հաջորդ հնարավոր խստացումը կարող է լինել տնից բացի դիմակն ամենուր պարտադիր կրելը». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ  խնդիր է դրած կառավարելի պահել իրավիճակը և չվերադառնալ կարանտինի խիստ ռեժիմի:

«Չափանիշը վերակենդանացման բաժանմունքի տեղերի առկայությունն է: Այստեղ իրավիճակը ամեն օրվա հետ ավելի բարդանում է, որովհետև ավելանում է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը: Ոչ ոք չի  կարող բացառել, որ մենք կարող է ստիպված լինենք վերադառնալ կարանտինի, բայց կարող է նաև մինչ այդ խստացման այլ մեթոդներ կիրառվել: Մասնավորապես, կարող է որոշում կայացվել, որ դիմակ կրելը պարտադիր է փակ և բաց տարածքներում:

Այս պարագայում, երբ դիմակի առկայությունն է պարտադիր, նրա համար է, որ քաղաքացին կանգառ հասնելիս կամ փակ տարածությունում օգտագործի, իսկ երբ քաղաքացին առանց դիմակի քայլում է, մենք չգիտենք՝ նրա մոտ դիմակ կա՞, թե՞ ոչ: Իսկ ֆիզիկապես բոլորին ստուգել հնարավոր չէ:

Հաջորդ հնարավոր խստացումը կարող է լինել սա, որ դիմակ կրելը պարտադիր դառնա հնարավոր բոլոր տարածքներում՝ բաց և փակ: Միայն տանը մարդը հնարավորություն կունենա դիմակ չկրել»,-նշեց վարչապետը՝ Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ