Առաքել Մովսիսյանի որդու կալանքը երկարաձգվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երկու ամսով երկարացրել է  շարքային Վահրամ Ավագյանի սպանության գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի կալանքը։ Նա ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է:  Այս մասին հայտնում է նրա պաշտպան Գոռ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավվել է նաև Դավիթ Մովսիսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ