«Ցավում եմ, որ ունեք Քոչարյանի նման ընկերներ». Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին

«Բաղրամյան26» Տելեգրամ-ալիքը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանն ընդառաջ տեղեկատվություն էր տարածել, որում անդրադարձել էր Պուտին-Փաշինյան հանդիպումներից մեկի ընթացքում տեղի ունեցած դրվագին:

Ըստ դրա՝ հանդիպումներից մեկի ընթացքում Պուտինն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը և սկսել է փաստարկներ բերել վերջինիս ազատ արձակման և քրեական հետապնդումը դադարեցնելու օգտին:

Փաշինյանն իր հակափաստարկներով ապացուցում էր, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է: Երբ Պուտինի փաստարկներն ավարտվել են՝ նա ասել է. «Հասկանո՞ւմ եք, նա իմ ընկերն է»: Դրան ի պատասխան Փաշինյանն ասել է. «Ցավում եմ, որ Դուք այդպիսի ընկերներ ունեք»:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ խոսքն ամիսներ առաջ տեղի ունեցած հանդիպման մասին է: Ներկայումս այդ թեման այլևս չի արծարծվում Փաշինյան-Պուտին հանդիպումների ընթացքում:

Հիշեցնենք, որ Մոսկվայում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ