Պուտինը շնորհավորեց Փաշինյանին, իսկ վերջինս նրան հրավիրեց Հայաստան

Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան–Պուտին հանդիպումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

«Քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը»,– գրել է Արման Եղոյանը։

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 27-ին Մոսկվայում քննարկելու են երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները և փոխգործակցության հեռանկարները եվրասիական տարածքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ