Այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցի` ասաց. «Այս տարի ունենք աննախադեպ թիվ, 21 նախակրթարանները լրիվ նոր են, 30-ի սուբվենցիոն ծրագիրը նոր է հաստատվել: Ես կարծում եմ, որ 70 տոկոսը պետք է գերազանցենք»:
Ազգային գրադարանում թվային նյութերի կորուստ չի գրանցվել: Այս մասին այսօր ԱԺ Նիստում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին:
Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ որոշ սարքերի մոտ կարճ միացում է տեղի ունեցել:
«Այժմ 3 սերվեր է վերականգնվել, եւ պարզվել է, որ վնասումներ չկան»,-ասաց նախարարը:
Նա նշեց, որ Ազգային գրադարանի տվյալներով՝ նյութերը հասանելի կլինեն հանրությանը արդեն մյուս շաբաթ: