Մայիսի 30-ին կբացվի Արարատի մարզի գյուղմթերքի շուկան․ Շուկան գործելու է ամեն օր՝ 24-ժամյա ռեժմիով, առայժմ՝ անվճար

Մայիսի 30-ին կբացվի Արարատի մարզի գյուղմթերքի շուկան:

Այդ օրվանից սկսած, գյուղացիները կարող են իրենց բերքը վաճառել շուկայում:

Իսկ հունիսի սկզբին նախատեսված է շուկայի պաշտոնական բացման արարողությունը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ գործարարի կողմից ներկայացվել էր մարզում գյուղմթերքի շուկա կառուցելու ծրագիր, որը մեկ տարվա ընթացքում կյանքի կոչվեց:

Շուկայում գործելու են՝

 բացօթյա և փակ տաղավարներ

 կառուցվել են նաև պահեստներ՝ իրենց սառնարաններով

 սննդի կետեր

 տնտեսական խանութներ

 ավտոկայանատեղի՝ նախատեսված ինչպես ուղևորատար, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաների համար:

Շուկայի տարածքում կառուցվում է նաև հյուրատուն, որը պատրաստ կլինի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Շուկան գործելու է ամեն օր՝ 24-ժամյա ռեժմիով, առայժմ՝ անվճար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ