«Կարո՞ղ ա ծխախոտների մաքսանենգությունից փայ ունեք». Նիկոլ Փաշինյանը` «Լուսավոր Հայաստանին»

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, անդրադառնալով իր գործընկեր Գևորգ Գորգիսյանի հարցին վարչապետի հնչեցրած պատասխանին, հիշեցրեց, որ Փաշինյանը նույնպես ընդդիմություն է եղել։

«Լսելով այդ խոսքերը՝ ակամայից հիշեցի, որ քիչ առաջ դուք այս ամբիոնից ասացիք, որ յուրաքանչյուր մարդ մտածում է դիմացինի մասին իր փչացածության աստիճանով»,- նշեց պատգամավորը։

Վարչապետն ի պատասխան նշեց, որ շատ դեպքեր կան, որ ինքն այդ մարդկանց մասին իրենց իսկ փչացածության աստիճանին համապատասխան է մտածում։

«Իրավիճակին վերաբերվում եմ այնպես, որ կարող է որևէ մեկը այստեղից ակնարկ անել, որ ես կարող եմ կոռուպցիայի հետ որևէ առնչություն ունենալ։ Այո, ես ամենակոշտ ձևով եմ հակազդում և այդպես մտածողների վերաբերյալ կարող եմ մտածել իրենց իսկ փչացածության աստիճանին համապատասխան։ Ինչո՞ւ. ոչ թե որ ես հրեշտակ եմ, որովհետև ես էս ամբիոնի մոտ և այս կարգավիճակում հայտնվելու պատմություն ունեմ և որևէ մեկին թույլ չեմ տա կասկածի տակ դնել այդ պատմությունը՝ լինի ընդդիմություն, իշխանություն, նախկին թե ներկա»,- նշեց վարչապետը։

Վարչապետը զարմացավ՝ նրանց հարց տալ կարելի է, բայց իշխանությանը՝ ո՞չ։

«Ձեր պատգամավորը հարցնում է՝ ձեր բարեկամի ընտանիքի անդամը կեղծիքի մեջ ներգրավված է, ես էլ ասում եմ՝ կարող է ձեր ընտանիքի անդամն է կեղծիքի մեջ ներգրավված, կարող է պարզվի՝ մի հատ էլ հետախուզվում է։ Ձեզ կարելի ա ինչ ասես ասել, մտածում եք՝ հակադարձում չեք ստանալու։ Երբ ես ընդդիմադիր էի, իշխանությունն էր ատկատ վերցնում։ Հիմա հարցս հռետորական է՝ կարո՞ղ է հիմա իշխանությունն ատկատ չի վերցնում, ընդդիմությունն է սկսել ատկատ վերցնել։ Ճի՞շտ է, որ ծխախոտի մաքսանենգություն եք անում, դե հերքեք։ Դե դուք գնացեք հերքեք։ Կարո՞ղ ա ատկատ եք վերցնում, կարո՞ղ ա ծխախոտի մաքսանենգությունից փայ ունեք։ Ձեզ թվում է, թե մեզ կարող եք անընդհատ դնել մի իրավիճակի մեջ, որ մենք ինչ-որ բան հերքենք, դուք ապահովագրված եք։ Սրանից հետո դուք եք անընդհատ հերքելու»,- նշեց վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ