«Ձեր քեռուն տղան էլ կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե օրենք խախտի». Փաշինյանը՝ Անի Սամսոնյանին

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «Ռաշն վոյաժ» ընկերության կողմից տրված կեղծ բանկային երաշխիքների գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն և կարժանանա պատշաճ քննության:

«Դեպքը բացահայտել է վարչապետի ենթակա մարմինը, գործերն ուղարկվել են ԱԱԾ ու որևէ կասկած չի կարող լինել, որ այդ գործը կարժանանա պատշաճ քննության: Հայաստանը փոքր երկիր է, շատ քիչ մարդիկ կան, որոնք կապերով իրար հետ կապված չեն»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ Անի Սամսոնյանը բարձրացնելով հարցը՝ ասել էր, որ ընկերության տնօրենն ազգակցական կապ ունի վարչապետի կնքահոր՝ Հայկ Ղալումյանի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ