Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններում նրա գլխավորած դաշինքի հաղթանակի առթիվ և հաջողություն մաղթեց բոլոր ծրագրերի իրականացման գործում։
Պուտինը նշեց, որ վստահ հաղթանակից հետո սա Փաշինյանի առաջին այցն է ՌԴ։
«Ձեզ հաջողություն եմ մաղթում բոլոր այն ծրագրերում, որոնք դուք դրել եք ձեր և ձեր թիմի առաջ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի բարօրության»,– ասաց Պուտինը Փաշինյանին։
ՌԴ նախագահն ավելացրեց, որ Հայաստանի հետ հարաբերություններում դինամիկան պետք է պահպանել, այդ թվում անվտանգության ոլորտում, ՀԱՊԿ-ի և այլ ինտեգրացիոն միավորումների գծով։