Մենք գործ ունենք կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքի հետ. այստեղ կարեւոր առաձնահատկությունն այն է, որ մենք գիտենք այն ձեւը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ դրան հասնելու համար պետք է պահպանել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել, լվանալ ձեռքերը եւ պահպանել սոցիալական հեռավորություն:
Փաշինյանը նկատեց, որ հիմա էլ բազմաթիվ ՀՀ քաղաքացիների վերադարձնում են հայրենիք, որոնց մեջ կարող են լինել վարակվածներ, եւ եթե հանրային վարքագծով չկարոանան կանխել վիրուսի տարածումը, ապա անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առջեւ:
«Երկրորդ մեթոդը վարչական մեթոդնէ եւ որոշել ենք ամենօրյա ռեժիմով խստացնել հարկադրանքի մեթոդները, որպեսզի բոլոր քաղաքացիները կիրառեն այդ կանոնները»,-ասաց նա:
Վարչապետը հավելեց, որ տարբեր բնակավայրերում կիրականացվեն ամենօրյա ռեյդեր, որպեսզի նաեւ տեղում համոզվենք, թե որքանով են կատարվում պահանջները: Նախօրեին նման ռեյդ իրականացվել է Դավիթաշեն վարչական շրջանում: Այսօր եւս կիրականացվի, սակայն, բնականաբար, նախապես չի նշվի, թե որտեղ: