Ամանորի առթիվ Աննա Հակոբյանը հյուրընկալել է 300 մանուկների

Աննա Հակոբյանը այսօր Բաղրամյան 26-ում հյուրընկալել էր 7-13 տարեկան 300 մանուկների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 27-ին ամանորյա միջոցառմանը եկել էին Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների երեխաներ, պատերազմում անհայտ կորածների թոռնիկներ, Ապրիլյան մարտական գործողություններում զոհված զինծառայողների զավակներ, մանկատների սաներ, սիրիահայ, սահմանամերձ գյուղերի և քաղցկեղ, շաքարային դիաբետ ունեցող բազմաթիվ երեխաներ:

Բաղրամյան 26-ում երեխաներին դիմավորեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը՝ իր երկու դուստրերի հետ:  «Հավաքվել ենք միասին՝ գյուղից, քաղաքից, տարբեր վայրերից, որպեսզի միասին անցկացնենք այս օրը, միասին ցտեսություն ասենք 2018թ-ին և դիմավորենք 2019-ը: Մենք այստեղ ենք, որպեսզի ուշադիր լինենք միմյանց նկատմամբ, որպեսզի ընկերանանք իրար հետ, սիրենք իրար և հաջորդ ողջ տարվա ընթացքում կապ պահենք իրար հետ: Մենք չենք եկել այսօր պարզապես ժամանակ անցկացնենք ու գնանք, եկել ենք իրար հետ ծանոթանալու, ընկերանալու և ամբողջ տարի իրար հետ կապի մեջ լինելու համար»,-նշեց Աննա Հակոբյանը:

Նա վստահություն հայտնեց, որ անցնող տարում երեխաները եղել են խելացի, լավ են սովորել և մեկ տարի ավելացրել են լավ մարդ դառնալու իրենց ճանապարհին: Աննա Հակոբյանը հորդորեց երեխաներին եկող տարի դա ավելի մեծ ջանքով անել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ