«Քննարկվել են թեստավորման քաղաքականության որոշակի փոփոխություններ…». ՀՀ պարետ

«Մենք քննարկել ենք թեստավորման մեր քաղաքականության որոշակի փոփոխություններ և մասնավոր թեստավորող լաբորատորիների ներգրավման հարցը: Եվ որոշ ժամանակ անց, կարծում եմ, թեստավորման շարունակական ավելացման գործընթացն է’լ ավելի մեծ ծավալների կհասնի»,- այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Նա նկատեց, որ ընդհանուր կանոնների պահպանման պարտաճանաչությունը թույլ կտա նվազեցնել վարակի տարածման թվերը: Նա նաև ընդգծեց, որ վարակը մեզ հետ մնալու է տևական ժամանակ: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում մեզանից յուրաքանչյուրն իր ավանդը պետք է դնի:

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի (մայիսի 25-ին՝ 7113): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Մեկ օրում առողջացածների թիվը 75 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3220: Փաստացի բուժում է ստանում 4052 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 52554 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է մահվան 91 դեպք, երեկվա համեմատ՝ 4-ով ավելի: Այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 39 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ