Շահագործման է հանձնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի նոր մասնաշենքը՝ 249 մահճակալով

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում այսօր շահագործման հանձնվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որը մահճակալային հզորությունը 147-ից կհասցնի 249-ի:

Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:

Հավելենք՝ այսօրվանից տնից դուրս գալիս առաջին անհրաժեշտության իրերին՝ հեռախոսին, դրամապանակին, բանալիներին, ավելանում է նաև դեմքի պաշտպանիչ դիմակը, ցանկալի է նաև ձեռնոցը։

Հանրային բաց վայրերում շրջելիս ոչ միայն պետք է ունենալ դիմակ, այլև այն կրելը պարտադիր է: Դիմակը պետք է կրել ամենուր՝ հանրային և՛ բաց, և՛ փակ վայրերում, և՛ մեքենայի մեջ, և՛ հանրային տրանսպորտում, և՛.․․ և՛․․․

Պարետի որոշումն արդեն ուժի մեջ է:

Առանց դիմակի շրջող մարդիկ կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանվելով նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ