ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը` կից հրապարակելով լուսանկար` ինքնաթիռից:
«Գնացինք Մոսկվա:)»,- գրել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն դեկտեմբերի 27-ին` Մոսկվայում:
«Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ով Ռուսաստանում Է գտնվելու աշխատանքային այցով:
Նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի առանցքային թեմաները, փոխգործակցության հեռանկարները եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում», — հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: