«Մի բան անելուց պետք է մտածեին: «Դուխով» անում են ու չեն մտածում: Խաչատուրովի դեմ քրեական գործ են հարուցում, կալանավորում: Նրան ՀԱՊԿ-ից հետ կանչեիք, նոր հարուցեիք, եթե անպայման հարուցելու էիք: Բայց Խաչատուրովը չի նստելու:
Այդ քրեական գործն էլ է մյուսների բախտին արժանանալու»,-համոզմունք հայտնեց Գուրգեն Եղիազարյանը:Իսկ թե ինչու Յուրի Խաչատուրովը «չի նստելու», նա այսպես հիմնավորեց. «Իշխանությունների համար գլխավորը քրեական գործ հարուցելն է, մարդուն խայտառակ անելը, անունը հանելը, հետո՝ բաց թողելը:
Պատկերացնո՞ւմ եք՝ ՆԱՏՕ-ի երկրները վերջին պահին իմանան, որ գլխավոր քարտուղարի հանդեպ քրեական գործ է հարուցվել»:Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի մեկի քրեական գործի շրջանակում՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: